ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Պետական մասշտաբով խրախուսվում են «բառիգությունն» ու կավատությունը

Պետական մասշտաբով խրախուսվում են «բառիգությունն» ու կավատությունը
06.06.2023 | 16:52

-Արցախը երբե՛ք չի լինելու Ադրբեջանի կազմում,- Հայաստանի պառլամենտում գոռում- գոչում են բանակում չծառայած երեսփոխանները:

Իսկ Հայաստա՞նը:

Էդ դուք կարող եք դառնալ պատգամավոր, երկիրը կարող եք դարձնել գործակալական պոլիգոն, կոնվեերի վրա կարող եք դնել զինվորական գրքույկ վաճառելու գործընթացը, երկու քոռ կոպեկի համար Հայաստանը կարող եք դարձնել աղանդավորության կենտրոն, իսկ Արցախը, Հայաստանը՝ Ադրբեջան, Սիրիա կամ ՈՒկրաինա չեն կարող դառնա՞լ:

Թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակության մեջ մեղադրվողը կարող է դառնալ արտգործոց նախարար, իսկ ազգությամբ ադրբեջանցին չի կարող դառնալ Ազատան կամ Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու անդա՞մ:

Մի ողջ սերունդ ցեղասպանած Սիմոնյան Ալենը կարող է ազատ ման գալ Երևանի կենտրոնում ու ուզածի վրա թքել, իսկ մեկ հոգու կացնահարած Ռամիլ Սաֆարովը՝ ո՞չ: Ինչու՞:

Երկիրը դարձել է նարկոթրաֆիկի կենտրոն, Սորոսն է արե՞լ:

Պետական մասշտաբով խրախուսվում են «բառիգությունն» ու կավատությունը, Լուկաշենկո՞ն է արել:

Դուք եք այս ամենի հեղինակը, ես ձեր…

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6252

Մեկնաբանություններ